Հայաստան 

Արմեն Աշոտյանը ցավում է ԵՊՃՀ-ում սեքս սկանդալի պատճառով ստեղծված է մթնոլորտի համար, բայց միջամտել չի պատրաստվում

analitik.am

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հետևում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ կապված սեքս սկանդալի շուրջ զարգացումներին, բայց, միջամտել չի պատրաստվում:

 

«Ես ցավում եմ, որ բուհում ստեղծված է մի մթնոլորտ, որը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը, որը դրական չի կարող ազդել բուհի վարկանիշի և իմիջի վրա, հասկանալի պատճառներով զերծ եմ մնում հրապարակային ելույթներից, և պատճառը միայն հարուցված քրեական գործը չէ, որի բացահայտման մեջ ես շատ շահագրգիռ անձնավորություն եմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

 

Արմեն Աշոտյանը նկատեց, որ ցավում է, որ այս բուհը պարբերաբար դառնում է սկանդալների առիթ. «Ես չեմ մտնում դրա մեջ… Մի մարդու եմ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, ես էլ այդ մարդուն էլ կարող եմ հանել, կարող եմ չհանել, մնացած բոլորին ընտրել է բուհը ... Ուզում եմ հասկանալ, թե ինչով կավարտվի հետաքննությունը»,-եզրափակեց նա:

 

Նույն շարքից