Հայաստան Քաղաքականություն 

Ինչ է լինելու, եթե ՍԴ-ն պաշտոնանկ չանի Հրայր Թովմասյանին. Պարզաբանում է Վլադիմիր Վարդանյանը

analitik.am

Ազգային ժողովում ընթանում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին հարցի քվեարկությունը:

Լրագրողների հետ զրույցում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց՝ եթե դիմումը վարույթ չընդունվի, դիտարկեն, որ չեն պահպանվել ֆորմալ պահանջները, Ազգային ժողովը կրկին, այդ խնդիրները շտկելով, կարող է դիմել ՍԴ. «Բոլոր ֆորմալ պահանջները պահպանված են, ֆորմալ հիմք ՍԴ-ն չունի դիմումը մերժելու համար»:

Իսկ եթե ՍԴ-ն քննարկի ու մերժի Ազգային ժողովի կողմից ներկայացվելիք դիմումը, ԱԺ-ն չի կարող նույն հիմքերով նորից դիմել ՍԴ-ին:

Հարցին, թե երբ դիմումը կներկայացվի ՍԴ-ին, եթե ԱԺ-ն կողմ արտահայտվի դրան, Վարդանյանը ժամկետներ չնշեց:

Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխություններին, իմքայլական պատգամավորն ասաց, որ դրանք կարող են նախաձեռնվել անկախ այսօրվա գործընթացից:

Վարդանյանը նաև խոսեց Հրայր Թովմասյանի հայտարարության մասին, ով ներողություն էր խնդրել ԲՀԿ-ից, որ չի կարող պատասխանել հարցերին: Իմ քայլի պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ Թովմասյանը առանձնացրել է ԲՀԿ-ին ու չի դիմել ամբողջ ԱԺ-ին:

 

Նույն շարքից