Հասարակություն 

Այս տարի ունեցել ենք 8509 հրդեհի դեպք․ ԱԻ նախարարն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին

Հպարտությամբ կարող եմ նշել, որ այս մեկ տարվա ընթացքում առաջնորդվել ենք բացառապես ԱԻՆ համակարգի, մեր աշխատակիցների, մեր ժողովրդի և ՀՀ շահերով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԱԻ նախարարի պաշտոնում մեկ տարին ամփոփելու ժամանակ հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուծվել են համակարգի առջև ծառացած մի շարք անլուծելի թվացող խնդիրներ։

Անդրադառնալով տարվա մի քանի տվյալների, որոնք կատարված աշխատանքի լավագույն ցուցանիշի կարող է լինել՝ Ցոլակյանը նշել է, որ այս տարվա ընթացքում ունեցել ենք աննախադեպ հրդեհների քանակ․ «Անցյալ տարի, մենք ունեցել ենք 5478 հրդեհի դեպք, այս տարի 8509 դեպք, այսինքն՝ 3000 ով ավելի, քան՝ անցյալ տարի։ Սրա հետ կապված՝ մեր աշխատանքի ծավալները շատ մեծ են եղել, և հրշեջները ցույց են տվել հերոսական աշխատանք՝ կարողանալով բոլոր հրդեհները ժամանակին հանգցնել»։

Ցոլակյանը հայտնել է, որ առաջին 9 ամսվա ընթացքում 911 ծառայության կողմից սպասարկվել է 1.404.000 զանգ․ «Սա նույնպես բարձր ցուցանիշ է՝ թվային առումով։ Այս տարի կատարվել է 22.516 ելք, 2018 թվականի համեմատ 18 000-ի փոխարեն, որի պատճառով առաջանում են հարցեր կապված վառելիքի, աշխատանքի և այլնի հետ»։

ԱԻ նախարարի խոսքով, այս ամիսների ընթացքում հաջողվել է մարել նախորդ տարիներից կուտակված վառելիքի պարտքը․ «Այսօր հասել ենք նրան, որ Հանրապետության ամենածայրամաային փրկարարական ջոկատն ապահովված է անհրաժեշտ քանակով վառելիքով»,-ասել է նա՝ հավելելով, որ մինչև փետրվար ամիսն ապահոված են վառելիքաքսուկային նութերով։

Նախարարն ընդգծեց, որ վերջնականապաես լուծվել է փրկարարար ծաառայողների համազգեստի հարցը․ «Փրկարարներն օրենքով սահմանված կարգով տարին 2 անգամ ստանում են իրենց համազգեստը՝ ավելի որակով։ Եվ այսօր երրորդ տեսակի համազգեստ ենք ձեռքբերելու՝ առանց ֆինանսական նոր միջոցներ ներգրավելու»։

Ցոլակյանը հայտարարել է նաև, որ կառավարության աջակցությամբ հաջողվել է պետական բյուջեից գոմար ուղղել հրշեջ փրկարարական ջոկատների վերանորոգման համար․ «Հանրապետությունում ունենք 64 փրկարարական ջոկատ, որից 32-ը հենց հիմա գտնվում են վերանորոգման փուլում։ Սա աննախադեպ է նրանով, որ երբևիցե հրշեջ փրկարակաան ջոկատները վերանորոգելու հնարավորություն չենք ունեցել՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։ Սա կարևոր է այն իմաստով, որ հրշեջները պետք է կարողանան ապրել և աշխատել նորմալ պայմաններում»։

Նույն շարքից