Սահմանադրական դատարանն է որոշելու, թե ինչ է լինելու: Մենք հիմա ուղղակի Ազգային ժողովում որոշում ենք կայացնելու ՍԴ-ին դիմելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանը:
Եթե մերժվի, Միրզոյանն ասաց, որ մտքում շատ բաներ ունի, բայց հիմա չի բարձրաձայնի. «Մենք ամեն ինչ անում ենք իրավական դաշտում, օրենքների շրջանակներում ու այդպես էլ շարունակելու ենք»:
Ինչ վերաբերում է ԱԺ նիստին Հրայր Թովմասյանի բացակայությանը, ԱԺ նախագահն ասաց, որ վերջինս պատշաճ կերպով հրավիրվել է նիստին մասնակցելու համար. «Ազգային ժողովի ՍԴ աշխատակազմ նաև զանգ է եղել: Դրան հաջորդել է էլեկտրոնային հրավերը, որտեղ սեպտեմբերի փոխարեն եղել է հեկտեմբեր: Ամեն դեպքում պետաիրավական հանձնաժողովը հրավիրելու պարտավորություն չի ունեցել: Ինչ վերաբերում է երեկվա նիստին, Թովմասյանին պատշաճ կերպով հրավիրվել է, սակայն նա չի եկել՝ ներողություն խնդրելով միայն ԲՀԿ-ից: Սա անհարգալից վերաբերմունք է ԱԺ-ի նկատմամբ՝ որպես ինստիտուտի և անհարգալից վերաբերմունք ԱԺ-ում մյուս քաղաքական ուժերի նկատմամբ: Այն հերթական անգամ ապացուցում է, որ հստակ քաղաքական տարրեր կան Հրայր Թովմասյանի գործողություններում»: