Հայաստան 

Ռեժիմի հեռացման գործընթացը սկսվելու է 2015 թ. ապրիլի 24-ին. Նախախորհրդարան

analitik.am

 

 

 

Մենք նախատեսում ենք ռեժիմին հեռացնել 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրվանից: Ապրիլի 24-ից մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, և սկսվելու է արմատական, քաղաքական փոփոխությունների գործընթացը:

 

Ցեղասպանության հարյուրամյակն ուղղակի մի տարելից չէ, որի ժամանակ մենք պետք է հիշենք մեր զոհերին և մեր կորուստները: Մի փոքր հետ գնալով՝ մենք պիտի նայենք մեր պատմությանը և տեսնենք, թե Ցեղասպանության 50-ամյակն ինչ դեր ունեցավ մեր ժողովրդի կյանքում:

Այդ ժամանակ մենք մեր պայքարով վաստակեցինք հիշողության իրավունքը, հիշելու իրավունքը և հանցավորին պատասխանատվության կանչելու իրավունքը, բայց ո´չ պատասխանատվության ենթարկելու, որովհետև դա կապված է ուժի գործոնի հետ (եթե ուժ չունենաս, չես կարող հանցավորին պատասխանատվության ենթարկել):


Եվ այսօր` Ցեղասպանության հարյուրամյակին, մենք ուրիշ խնդիր պիտի դնենք. մենք պետք է դնենք համազգային վերածննդի, գաղութային այս վիճակից դուրս գալու և ազատ ու ինքնիշխան կյանքի սկիզբ դնելու խնդիր:

 

Եթե հայ ժողովուրդը Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին հետ նայելով ընդամենը տեսնի այս ավերակված վիճակը, բնականաբար, փշրվելու է հոգեբանորեն և գերմարդկային ջանքեր են պահանջվելու, որպեսզի ինքն ինչ-որ կերպ կարողանա հաղթահարել այդ անկումային տրամադրությունը և դուրս գալ դրանից:

 

Ուստի մենք պարտավոր ենք այդ օրը վերածել ոչ միայն հիշողության և ուրիշներից մեր հիշողության նկատմամբ հարգանք ակնկալելու օրվա, այլև վերածենք թռիչքի և ազգային նպատակների իրականացման մեկնարկային օրվա: Ահա այդ համազգային մեծ առաջադրանքի կատարման նպատակով է, որ մտածվել և որոշվել է ռեժիմի հեռացման գործընթացն սկսել ապրիլի 24-ին:

 

Մենք 2014 թ. մայիսի 16-ին կայացած հանրահավաքի ժամանակ նաև հայտարարեցինք, որ այս գործընթացի առաջնորդությունը ստանձնում է Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի համակարգող, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձանակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

Նույն շարքից