Ազգային ժողովը քիչ առաջ փակ քվեարկությամբ որոշում կայացրեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:
Համապատասխան որոշմանը կողմ արտահայտվեց 98 պատգամավոր, դեմ՝ 1:
Ավելի վաղ Իմ քայլն ու Լուսավոր Հայաստանը հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու, իսկ ԲՀԿ-ն ասել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Այսպիսով, հիմա Հրայր Թովմասյանի ճակատագիրը ՍԴ դատավորների ձեռքում է: