Հայաստան Քաղաքականություն 

Ես եմ երաշխավորել Արթուր Վանեցյանի համար․ Ֆելիքս Ցոլակյան

analitik.am

Այո, ես եմ երաշխավորել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին և հավելելով, որ որևէ մեկի հայտարարությունը մեկնաբանել չի ցանկանում․ «Ես մեկնաբանում եմ միայն իմ հայտարարություններն ու ասածը»։

Ցոլակյանի խոսքով, ազգային անվտանգությունը, բանակը, դրանք այն տեղերն են, որոնց հետ կապված պետք է աշխատել քիչ խոսել․ «Դա վնաս է մեր պետությանն ու մեր երկրին, որովհետև դա այն բնագավառն է, որոնց հետ կապված ամեն մի անզգույշ խոսքը հետևանք է ունենում»։

ԱԻ նախարարը հայտարարել է նաև, որ հրաժարական չի տալու և շարունակելու է աշխատել․ «Մի քանի անգամ տարբեր տեղեր դրա մասին ասել եմ։ Եվ դա կապ չունի որևէ մեկի դուրս գալու ու ընդունվելու հետ»,-ասել է նա։

Նույն շարքից