Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կարողանանք հրշեջ փրկարարաների բնակարանային պայմանների ուղղությամբ աշխատանք կատարել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԱԻ նախարարի պաշտոնում մեկ տարին ամփոփելու ժամանակ հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Ցոլակյանը նշել է, որ հնարավոր է այդ հարցում լուրջ հաջողություններ ունենալ․ «Այդ հարցում կարող ենք լուրջ հաջողություններ ունենալ այն իմաստով, որ հրշեջ փրկարարներն ավելի էժան գներով բնակարաններ ստանան։ Նույնիսկ հնարավոր է, որ առանձին փրկարարներ պարգևատրման եղանակով ստանան բնակարաններ»։