Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Ինչու Գարիկ Սարգսյանի նշանակած նոր համայնքապետը Նիկոլ Փաշինյանի աչքի լույսը չէ

analitik.am

Արարատի մարզի Նորաշեն համայնքն այս պահին երկու ղեկավար ունի՝ մեկն ընտրված, մյուսը՝ նշանակված: Նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը Արտակ Հարությունյանն է: Նա արտաշատցի Հրոյի որդին է, իսկ Հրոն Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամ էր ու Նաիրի կինոթատրոնի մոտ 2004 թ-ին «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ ծեծի էր ենթարկել լրագրողներին:

Հիշեցնենք, որ հանրահավաքի օրը մի խումբ անձինք ծեծել էին լրագրողներին, կոտրել տեսախցիկներն ու լուսանկարչական խցիկները. միջադեպի փաստով քրեական գործ էր հարուցվել: Դատական նիստին նաև այն ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էր հայտարարություն հրապարակել, ըստ որի, ոչ բոլոր մեղավորների ինքնություն էր բացահայտվել: Հաջորդ տարի, այս անգամ «ՏԵՑ-ի կրուգ»-ում տեղի էր ունեցել փոխհրաձգություն. զոհվել էր մեկ և վիրավորվել մի քանի մարդ: Ընդհանուր առմամբ, միջադեպին մասնակցել էր մոտ 200 մարդ: Միջադեպի պատճառը երթուղային գծի շահագործումն էր: Երկու միջադեպով էլ որպես պարագլուխ անցնում էր արտաշատցի Հրոն, իսկ հակառակորդ խմբի պարագլուխներից էր Երրոդմասցի Լյովիկը, ում մի քանի տարի առաջ սպանեցին Նուբարաշեն ՔԿՀ-ից ոչ հեռու:

Ըստ որոշ տեղեկությունների, Երրոդմասցի Լյովիկը և Հովիկ Աբրահամյանի որդին`Արգամ Աբրահամյանը, մտերիմներ էին, համատեղ բիզնեսներ ունեին:

Գարիկ Սարգսյանը երևի փորձում է երկու նապաստակ խփել. նախ ազատվել իշխանափոխությունից առաջ Նորաշենում ընտրված գյուղապետից, նաև նշանակել Աբրահամյանների տոհմին ոչ այնքան սիրելի մեկի որդուն համայնքի ղեկավար: Նա նաև իր հաշվարկներում է սխալվում, քանի որ այդ նույն Արտակ Հարությունյանը նաև Նիկոլ Փաշինյանի աչքի լույսը չի, եթե այս տարիներին ոչինչ չի փոխվել:

Ակնհայտ է, որ նա պետք է ղեկավարությանը պարզաբանի ոչ օրինական ճանապարհով համայնքապետին լիազորություններից զրկելու հարցը, նաև Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի անձի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը: Դրան գումարվելու է պատմության վատ իմացությունը և թաղային հեղինակությունների հարաբերությունների նրբություններին չտիրապետելը:

Այժմ ինչպե՞ս է լուծելու այս բազմաքայլ կոմբինացիան մի մարդ, ով թռչունը կոկորդիլոսից չի տարբերում: Եվ մեծ է հավանականությունը, որ երկրագնդի վրա ամենախոշոր սողունն անմահացնելու է Գարիկ Սարգսյանին և նրա մարզպետական գործերը:

Եվ ամեն անգամ նման անհեթեթ նշանակումներ անելուց հիշելու են Գարիկ Սարգսյանի թուլությունն աշխարհի խոշոր սողունի հանդեպ:

Նույն շարքից