Քաղաքական Միջազգային 

Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Ֆիդել Կաստրոյի եղբոր հետ /Լուսանկարներ/

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Կուբայի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոյի հետ։ Այս մասին հայտնում է Life-ը։

Հանդիպումը կայացել է Ռուսաստանի վարչապետի Կուբա այցի շրջանակներում:

Մեդվեդևը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հավանայում հանդիպումը թույլ կտա ամրապնդել ռուս-կուբայական հարաբերությունները, ինչպես նաև իրականացնել մի շարք ծրագրեր տարբեր ոլորտներում:

«Այսօրվա բանակցությունները ավարտվեցին մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք կնպաստեն մեր համագործակցությանը: Մենք դեմ ենք ԱՄՆ-ի կողմից Կուբայի տնտեսական, առևտրային և ֆինանսական շրջափակմանը, որը վերջին ամիսներին դարձել է ավելի կոշտ, և լիովին աջակցում ենք դրան վերջ տալու Հավանայի արդար պահանջներին»,-գրել է ՌԴ վարչապետը:

Նույն շարքից