Քաղաքական Միջազգային 

Հատուկ ողջյուններ՝ Վլադիմիր Պուտինին

Կուբայի պետական խորհրդի և նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ հոկտեմբերին նախատեսում է այցելել Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Life-ը։

«Ես հատուկ ողջույններ եմ փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինին և հաստատել իմ այցը, երբ դա թույլ կտա նրա աշխատանքային գրաֆիկը: Այդ դեպքում հնարավորություն կունենամ նրա հետ կրկին բանակցություններ վարել այս ամսվա վերջին, Մոսկվայում»-ՌԴ վարչապետի հետ հանդիպումից հետո ասել է Կուբայի առաջնորդը։

Նշվում է, որ երկու երկրների առաջնորդների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 2-ին։

Նույն շարքից