Հայաստան Քաղաքական 

Պարոն Կարապետյանը այդ ժամանակը գուցե камера-ում իրականում կզգա, թե «ականջից քաշելով» որևէ բան անել ստիպելը ոնց է լինում. Մամիջանյան

Հայկ Մամիջանյանն իր էջում գրում է.

«Դիտեցի Վլադիմիր Կարապետյանի երեկվա հարցազրույցը:

Փոքր ժամանակ նայած ամերիկյան ֆիլմերից բոլորս հիշում ենք «Вы имеете право хранить молчание. Все, что Вы скажите может быть использовано против Вас в суде» նախադասությունը:

Տղերք, մի խոսեք էլի` մի ավելացրեք առանց այդ էլ բազմահատոր ապագա քրեական գործի էջերը: Իսկ անձամբ պարոն Կարապետյանը այդ ժամանակը գուցե камера-ում իրականում կզգա, թե «ականջից քաշելով» որևէ բան անել ստիպելը ոնց է լինում:

ՀԳ. Մեկ էլ թարգեք գլուխ գովալ այլ երկրի ղեկավարի հետ հարաբերություններով` մենք հին դարերի Հայոց թագավորությունը չենք, իսկ ՌԴ-ն Բյուզանդիան չի, որ մեր թագավորի թագը ուղարկի: ՌԴ-ն մեր ստրատեգիկ դաշնակիցն է: Մեկ ինքնիշխանությունից եք խոսում, մեկ թմբկահարում, որ «3 ժամանոց հանդիպում եք ունեցել»:

ՀԳԳ. Այսօր իմ էջ կհամենան ոչ միայն իշխանական ֆեյքերը, այլ նաև հին ու ոչ բարի ՀԱԿ-ի ֆեյքերը: Համեցեք»:

Նույն շարքից