Յակուտիայում ուսուցչուհին վիրավորել է աշակետներից մեկին և սպառնացել «քերթել նրա կաշին» տետրը կորցնելու գամար: Այս մասին հայտնում է «NewsYkt» պարբերականը, որը նաև տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուսուցչուհին նախ բղավում երեխայի վրա, հետո սպառնում, որ «քերթելու է նրա կաշին», եթե հաջորդ անգամ կորցնի տետրը: Դրանից հետո ուսուցչուհին մի կողմ է հրել երեխային և մտել սենյակ:
Ուսուցչուհու ինքնությունն արդեն հայտնի է, նա դասավանդում է անգլերեն: Սկսվել են ծառայողական ստուգումներ: