ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրը նշելու է հարազատների և մտերիմների հետ: Ինչպես հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահն այդ օրն անց է կացնելու բնության գրկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը դառնում է 67 տարեկան: