Բարսելոնայում բողոքի երթի մասնակիցներն ուղիղ եթերի ժամանակ հարձակվել են իսպանական «Telecinco TV»-ի լրագրող Լեյլա Խիմենեսի վրա։ Այս մասին հայտնում է Life-ը։
Լրագրողը լուսաբանելիս է եղել Կատալոնիայի անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված բողոքի երթը, երբ նրա վրա հարձակվել են ակցիայի մասնակիցները: Աղջկա վրա օղի են լցրել և նետել թիթեղյա տարաներ։
Նրան հաջողվել է խուսափել վնասվածքներից, որից հետո փոխել է նկարահանումների վայրը և շարունակել լուսաբանումը:
Լրագրողն ավելի ուշ տեղի ունեցածն անվանել է նվաստացուցիչ, գրում է «Europa Press»-ը: