Երաժիշտ Հարին նկատել է, որ սկսել է շատ վատ տեսնել, երբ չի կարողացել կարդալ «Ո՞վ է ուզում դառնալ միլլիոնատեր» նախագծի հարցերը։ Տղան դիմել է ակնաբույժի, որտեղ նրան ակնոց են նշանակել։ Ակնոցները մեկ շաբաթ կրելով՝ տղան չի զգացել ոչ մի տարբերություն։
Հերթական ստուգման ժամանակ ակնաբույժը հայտնաբերել է օպտիկական նյարդի այտուց։ Տղային շտապ հոսպիտալացրել են։
«Ամեն ինչ այնքան արագ ստացվեց։ Դեռ երեկ ես հանգստանում էի տանը, իսկ հիմա ինձ ուղարկում են վիրահատարան, որպեսզի փրկեն կյանքս»,- ասել է Հարին։
Հարիի գլխում հայտնաբերվել է գոլֆի գնդակի չափի ուռուցք։ Անհրաժեշտ է եղել տղային շտապ վիրահատել, քանի դեռ նորագոյացությունը վերջնականապես չէր խլի տղայի տեսողությունն ու կյանքը։