Քաղաքական Միջազգային 

Մոլդովայի նախագահն ասել է, թե ինչ է նվիրելու Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտնել է, որ ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին ցանկանում է վերջինիս նվիրել սեփական արտադրության մեկ տակառ գինի։

«Ուրբաթ օրը մենք կհանդիպենք։ Գաղտնիքները նախապես չեն բացահայտում, բայց կա մի քանի գաղափար։ Օրինակ՝ երիտասարդ գինի, որն ինքս եմ պատրաստել․ սպիտակ և կարմիր։ Երբ նա այցելել էր Մոլդովա, մի քանի անգամ ասել է ինձ, որ մեր գինին լավն է, հատկապես՝ սեզոնայինը։ Մենք կարող ենք կազմակերպել դա»,-ասել է Դոդոնը մոլդովական N4 հեռուստաալիքի եթերում։

Հարցին՝ արդյո՞ք Պուտինը կընդունի նման նվեր, չի հակասո՞ւմ դա օրենքին, Մոլդովայի առաջնորդը տվել է օրիգինալ պատասխան․ «Եվ ի՞նչ, եթե դա լինի գինու տակառ, որից անհրաժեշտ կլինի հյուրասիրվել: Տանենք դա թանգարա՞ն»,-կատակել է Մոլդովիայի նախագահը։

Նույն շարքից