Հասարակություն 

Ժիտոմիրում Զելենսկիին դիմավորել են բողոքի ակցիաներով և գունավոր ծխով

Ուկրաինական Ժիտոմիրում իրականացվում են ակցիաներ ընդդեմ «Շտայնմայերի բանաձևի» և ի պաշտպանություն խոսքի ազատության: Ցուցարարները պաստառներով հավաքվել են դրամատիկական թատրոնի մոտ, որտեղ այսօր հանդիպում է տեղի ունենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև:

«Շտայնմայերի բանաձևի» ընդդիմախոսները ցույցի են եկել պաստառներով, որոնց վրա Զելենսկիին կոչ են անում «չհանձնել Ուկրաինան» և չհետևել «ռուսամետ պլանին»:

Ակցիայի մասնակիցների մեկ այլ հատված դուրս է եկել փողոց՝ ի աջակցություն NewsOne, ZIK և 112 հեռուստաալիքների, որոնք կամ լիցենզիաներ կորցնելու ռիսկ ունեն, կամ արդեն արգելված են երկրում: Լրագրողները դա համարում են քաղաքական հետապնդում: Նրանց աջակցող ակտիվիստները կրում են «Խոսքի ազատությունն Ուկրաինայում» շապիկներ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին Կիևը ստորագրեց «Շտայնմայերի բանաձևը» Դոնբասի հարցում, որը նախատեսում է Ուկրաինայի կողմից Դոնբասում հատուկ կարգավիճակի ներդրում, զորքերի դուրսբերում և ընտրությունների անցկացում՝ իրավիճակը կարգավորելու համար: Դրանից հետո Կիևում անցկացվեց բողոքի ցույց ընդդեմ «Շտայնմայերի բանաձևի», որի մասնակիցները հավաքվել էին Անկախության հրապարակում, այնուհետև շարժվել դեպի նախագահի աշխատասենյակ:

Նույն շարքից