Տեսանյութեր Միջազգային Քաղաքական 

Զելենսկին ու Լուկաշենկոն ծիծաղեցրել են մարդկանց «Վլադիմիր Վլադիմիրիի» մասին խոսքերով /տեսանյութ/

 

 

Երկու երկրների ռեգիոնների 2-րդ ֆորումի ժամանակ Բելառուսի և Ուկրաինայի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Զելենսկիի երկխոսությունն առաջացրել է ներկաների բուռն արձագանքը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հոկտեմբերի 4-ին:

Տեսանյութում լսվում է, թե ինչպես է Լուկաշենկոն Ուկրաինայի հետ առևտրաշրջանառության վերաբերյալ խոսակցության ժամանակ արտաբերում «Ռուսաստանի ռեգիոններ» եզրույթը:

Այն բանից հետո, երբ Զելենսկին նկատում է սխալը, Լուկաշենկոն ասում է.«Ես արդեն վախեցա, մի՞թե «Վլադիմիր Վլադիմիրի» ասացի»:

 

«Փառք Աստծո, ոչ»,-պատասխանում է Զելենսկին, ինչից հետո սրահում ծիծաղ ու ծափահարություններ են հնչում:

 

 

 

Նույն շարքից