Հայաստան 

Հայաստանն ու Ղազախստանը կսերտացնեն դատաիրավական ոլորտի համագործակցությունը

analitik.am

Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր` նոյեմբերի 4-ին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին:  Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից:


Հանդիպման ընթացքում կարևորվել է արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես, Եվրասիական միության շրջանակում: ՀՀ արդարադատության նախարարը և Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ընդգծել են փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախկինում երկու երկրների դատաիրավական համակարգերի միջև ձևավորված սերտ կապերն ավելի կամրանան: 

Նույն շարքից