Հասարակություն 

Պուտինի ծնողներին վիրավորած վրացի լրագրողին հարցաքննության են կանչել

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել հայտնի հեռուստալրագրող Գեորգի Գաբունիային, որը նախկինում ուղիղ վիրավորանքներ էր հնչեցրել ՌԴ նախագահի հասցեին: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հարցաքննությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: Իսկ արդեն հոկտեմբերի 5-ին, հարցաքննության կկանչվի «Ռուսթավի 2» տեղեկատվական բաժնի նախկին ղեկավար Նոդար Մելաձեին։

Նույն շարքից