Հայաստան 

Խոշոր գործարարները պետք է գան հարկային դաշտ, որ այս ողորմելի վիճակից դուրս գանք, բայց չեն գալիս. Բիշարյան

analitik.am

«Նոր կառավարությունը որ ձևավորվեց, վարչապետն ասաց՝ վերջ, տղերք, մտանք հարկային դաշտ, բայց ոչ մեկը չմտավ: Պետք է գան հարկային դաշտ, որ այս ողորմելի վիճակից դուրս գանք, բայց խոշոր գործարարները չեն գալիս հարկային դաշտ: Ընկել եք ՓՄՁ-ների հետևից. դա արդյունավետ չէ»,- այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը Արմեն Ալավերդյանին դիմեց ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:

 

Արմեն Ալավերդյանը նշեց, որ հուլիսի մեկից՝ վարչապետի հայտարարությունից հետո առանձնացվել են ռիսկային կազմակերպությունները, որոնք պետք է հարկ վճարեն, բայց որոնց մեջ չկա գոնե մեկ ՓՄՁ:

 

«Ստուգումներ են արվել բոլոր խոշոր ընկերություններում, այդ թվում՝ բոլորի կողմից ճանաչված և սիրելի կազմակերություններում, նրանց վրա 7.2 միլիարդ դրամ հարկային լրացուցիչ պարտավորություններ են դրվել: Նայեք՝ ֆիննախը կայք ունի, որտեղ տասը օրը մեկ հրապարակվում են կազմակերպությունները»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

 

Վարդան Այվազյանը ռեպլիկի կարգով նկատեց, որ սիրված կազմակերպությանը ինքը լավ գիտի. «Շաքարաքլորն է»:

Նույն շարքից