Ռուսաստանի իշխանություններն ակնկալում են, որ տաղանդավոր երիտասարդները կստիպեն սոցիալական վերելակներին աշխատել օբյեկտիվորեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը հնարավորությունների երկիր» վերահսկիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
«Մեզ մոտ այդ կանոնը պետք է աշխատի ոչ թե կապերի միջոցով, այլ օբյեկտիվորեն: Այն պետք է տարածվի ամբողջ երկրում»,-ասել է երկրի ղեկավարը։
Պուտինը հիշեցրել է, որ վերջին տարիներին Ռուսաստանում ստեղծվել են բազմաթիվ մեխանիզմներ, որոնք ուղղված են տաղանդավոր և խոստումնալից երիտասարդների բացահայտմանը․ «Հետո մենք կխոսենք Սերգեյ Կիրիենկոյի հետ: Այնպիսի տպավորություն է, որ չափից շատ է»,-ասել է նախագահը՝ բացատրելով, որ գուցե արժե մի քանի գործիք օգտագործել և կենտրոնանալ դրանց բաշխման վրա։
Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ շատ ուրախ է ծանոթանալ երիտասարդների աշխատանքների արդյունքների հետ։