Հասարակություն 

Ամերիկացի էկո ակտիվիստն առաջարկել է ուտել երեխաներին և ռմբակոծել Ռուսաստանը

ԱՄՆ-ում էկո ակտիվիստը դեմոկրատ Ալեքսանդրա Օկասիո-Կորտեզի հետ հանդիպմանը կոչ է արել ուտել երեխաներին և ռմբակոծել Ռուսաստանը՝ հանուն շրջակա միջավայրի պահպանման։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Sun-ից։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամի հետ հանդիպման ժամանակ անհայտ կինը խնդրել է տալ իրեն խոսքի իրավունք և հայտարարել է, որ համաշխարհային աղետին մնացել է ընդամենը մի քանի ամիս: Նա առաջարկել է մի շարք արմատական միջոցներ ձեռնարկել դա կանխելու համար․ «Եթե նույնիսկ մենք ռմբակոծենք Ռուսաստանը, մեզ մոտ շատ քիչ մարդ կմնա։ Դա մեծ խնդիր է: Մենք պետք է ուտենք երեխաներին»,-գոռգոռալով ասել է նա։

Իր ելույթի ընթացքում կինը ցույց է տվել իր շապիկը, որի վրա գրված է եղել «Փրկիր մոլորակը, կեր երեխաներին»: Նա նաև խորհուրդ է տվել ուտել դիեր, չնայած, նրա կարծիքով, հնարավոր չէ այդ եղանակով արագ փրկել մոլորակը։

Նույն շարքից