Հասարակություն 

Թուրքական և ամերիկյան ուժերը պատրաստվում են ցամաքային պարեկություն իրականացնել սիրիական Թալ Աբյադ քաղաքում

Ամերիկյան և թուրքական զորքերը հոկտեմբերի 4-ին իրականացրեցին իրենց երրորդ համատեղ ցամաքային պարեկությունը Սիրիայի հյուսիսում պլանավորված անվտանգ գոտում, սիրիական-թուրքական սահմանի երկայնքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Նախատեսված անվտանգ գոտում երրորդ ցամաքային պարեկությունը սկսվել է Եփրատ գետի արևելքից և Թալ Աբյադից արևելք՝ ԱՄՆ-ի և Թուրքիայի բանակի անձնակազմի, ցամաքային տրանսպորտային միջոցների և ԱԹՍ-ների մասնակցությամբ:

Թուրքական և ամերիկյան ուժերը պատրաստվում են ցամաքային պարեկություն իրականացնել սիրիական Թալ Աբյադ քաղաքում:

ԱՄՆ և Թուրքիայի զորքերը սեպտեմբերի 9-ին իրականացրեցին գոտու համար իրենց առաջին համատեղ ցամաքային պարեկությունը»,-գրել է նա:

 

Նույն շարքից