Հայաստան 

Եթե կան մարդիկ, որ ինձ դուր չեն գալիս, ապա մաքրում եմ իմ միջավայրը. Զարուհի Փոստանջյան

analitik.am

Ես կարող եմ ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալ, բայց որտեղ գնում եմ այնտեղից դուրս չեմ գալիս, և եթե կան մարդիկ, որ ինձ դուր չեն գալիս, ապա մաքրում եմ իմ միջավայրը: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է տարակարծությունների պատճառով դուրս գա «Ժառանգությունից»:

Ինչ վերաբերում է խմբակցության ներսում առկա մթնոլորտին, տարակարծություններին, ապա պատգամավորը նշեց, որ կուսակցությունն ունի իր ծրագիրը և այդ ծրագրով էլ առաջնորդվում է: «Ոչ մի մթնոլորտի վիճակ չկա»,- նշեց նա:

Անդրադառնալով եռյակի համագործակցությանը նա նշեց, որ դա ընդամենը փոքր համագործակցություն է, որը չունի միասնական օրակարգ: Նա նշեց, որ ինքը սպասում է արտահերթ ընտրություններին, որպեսզի ժողովուրդն ազատվի Սերժ Սարգսյանից:

Նույն շարքից