Տեսանյութեր Հասարակություն 

Սպիտակ արջը հարձակվել է արշավախմբի անդամների վրա /տեսանյութ/

Հյուսիսային նավատորմի և Ռուսաստանի աշխարհագրական ընկերության համատեղ արշավախմբի անդամներն Արկտիկայում հանդիպել են բևեռայի արջի, որից ստիպված են եղել փրկվել՝ բարձրանալով հին ինքնաթիռի թևի վրա։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է արշավախմբի անդամներից մեկի՝ Լեոնիդ Կրուգլովի Ինսթագրամի էջից, որտեղ էլ հրապարակվել է համապատասխան տեսանյութը։

Կրուգլովի խոսքերով, գրեթե բոլոր արշավների ժամանակ հանդիպել են գիշատիչների, բայց սովորաբար կենդանիները չեն մոտեցել և արագ հեռացել են․ «Այս մեկը շատ սոված էր, դրա համար շարժվում էր ուղիղ մեր կողմ։ Ստիպված էինք բարձրանալ խորհրդային հին ինքնաթիռի թևի վրա»,-ասել է նա՝ չհայտնելով, թե որքան ժամանակ են մնացել ինքնաթիռի թևի վրա։

https://www.instagram.com/p/B3L2rm7Hd14/?fbclid=IwAR12B8YVsrxz3k2MrneM-tWSKB3Q-RLNrDjyiQSCi5XlYEGIHsbqnWHkbck

Նույն շարքից