Հայաստան 

«Զվարթնոց» օդանավակայնի հին շենքը պետք է կանգուն մնա. Մկրտիչ Մինասյան

analitik.am

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կմնա կանգուն և որևէ մեկը գրչի մի ստորագրությամբ թույլ չի տա այն քանդել:

««Զվարթնոցի» հին մասնաշենքի ճակատագիրը բազմաթիվ քննարկումների առարկա է եղել և վերջերս հարց բարձրացվեց, որ անմխիթար վիճակում գտնվող էստակադան քանդվի, սակայն դա անընդունելի է, քանի որ կարող է խարխլել բուն շենքը»,-ասաց նա:

Մկրտիչ Մինասյանը հիշեցրեց, որ շենքը պատմամշակութային հուշարձան է, ընդգրկված է պատմության դասագրքերում և չի կարելի երկրի պատմության մի մասը ոչնչացնել:

««Զվարթնոցի» շենքը Հայաստանի և Սովետական շրջանի ժամանակակից ճարտարապետության մեջ ուրույն տեղն ունի: Աշխարհում սովորաբար հեշտությամբ չեն քանդում նման նշանակալից շենքերը, ինչպես մեզ մոտ: Եթե շենքը այլևս չի կարող ծառայել իր նպատակին, ապա պետք է այն օգտագործել այլ նպատակով կամ հենց իր նպատակով, բայց ոչ ծանրաբեռնված, բայց պարտադիր պետք է պահել, քանի որ մշակութային առումով կարևոր նշանակություն ունի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդելու հարցը պարբերաբար բարձրացվում է օդանավակայանի ներկայիս սեփականատերերի կողմից:

Նույն շարքից