Հայաստան 

Եվրոպան պետք է անսասան մնա. Մարգվելաշվիլի

analitik.am

Եվրոպան պետք է մերժի ճանաչել ոչ միայն պետականության հավակնող նորագոյացությունները Ուկրաինայի արևելքում, այլև այսպես կոչված՝ ազդեցության գոտիները: Այս մասին Die Presse պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

 

«Ուկրաինայում հիմա կրկնվում է 2008թ. Վրաստանում տեղի ունեցածի սցենարը,- նշել է Մարգվելաշվիլին:- Ռուսաստանը խոսում է հետխորհրդային տարածքում առաջնային կարևորություն ստացած ոլորտների մասին: Իրականում դա նշանակում է, որ (ռուսական) իշխանությունները պահպանում են այդ երկրների տարածքներ իրենց տանկերը մտցնելու իրավունքը: Այդպիսով նրանք վտանգում են կայունությունն ու անվտանգությունը Եվրոպայում…»,- նշել է նա:

 

«Ռուսաստանի ներքաղաքական խնդիրներից ոչ մեկը՝ ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական, չի լուծվի Դոնեցկի, Լուգանսկի, Սուխումիի կամ Ցխինվալիի օկուպացիայի ճանապարհով: Ոչ ոք չի կարող պնդել, որ աշխարհի ամենամեծ երկրին սեփական սահմանների պաշտպանության համար ևս մի քանի քառակուսի կմ չի բավարարում: Ռացիոնալ փաստարկները մեր կողմն են»,- ասել է Մարգվելաշվիլին:

 

Նրա խոսքով՝ «մեր առաջադրանքը Ռուսաստանին տնտեսապես ոչնչացնելը չէ: Պետք է հստակ հղումով տնտեսական պատժամիջոցներ լինեն: Բայց ամենակարևորը՝ որ այդ թեման մնա օրակարգում»:

Նույն շարքից