Միջազգային Քաղաքական 

Վրաստանը կողմ է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները որքան հնարավոր է շուտ վերսկսելուն

Վրաստանը ցանկանում է, որ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները որքան հնարավոր է շուտ վերսկսվեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վրացի նախարարի խոսքերով, Թբիլիսին միայն ողջունում է գործընթացի արագացումը, քանի որ ժողովուրդների միջև շփումն, ինչպես նաև տուրիզմն օգնում են լարվածության թուլացմանը:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և ուղիղ ավիաչվերթների վերականգնմանը: Ընդ որում, նա ընդգծել էր, որ այդ ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվելու են «սառը գլխով» և պրագմատիկ հաշվարկների հիման վրա:

Նույն շարքից