Հասարակություն 

Աշխարհում որևէ միլիարդատեր արժանի չէ այդ քանակի գումար ունենալուն. Մարկ Ցուկերբերգ

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ աշխարհում որևէ միլիարդատեր արժանի չէ այդ քանակի գումար ունենալուն: Այսպիս նա պատասխանել է ընկերության աշխատակցի հարցին՝ արդյո՞ք համաձայն է ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսի այն կարծիքի հետ, որ միլիարդատերեր չպետք է լինեն։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Bloomberg-ից։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Ցուկերբերգը գտնվում է հինգերորդ տեղում։ Այս պահին «Bloomberg Billionaires Index»-ը վերջինիս կարողությունը գնահատում է 69,4 միլիարդ դոլար։

«Եթե դուք անում եք ինչ-որ օգտակար բան, ապա ստանում եք պարգևներ։ Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ պահից սկսած կարողության չափը դառնում է չհիմնավորված»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ Facebook-ի ղեկավարը նշել է, որ երբեմն մի ձեռքում կուտակված միջոցները ձեռնտու է: Օրինակ, նա անձամբ աջակցում է գիտական զարգացումներին, ներառյալ՝ հիվանդությունների բուժման և կանխարգելմանն ուղղված խնդիրներին:

Ցուկերբերգը չի հավատում այն մոտեցմանը, թե ամբողջ գիտությունը ֆինանսավորվում է պետության կողմից։

Նույն շարքից