Հասարակություն 

Քոնոր Մաքգրեգորը կկանգնի դատարանի առաջ

Հոկտեմբերի 11-ին, իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը կկանգնի դատարանի առաջ՝ հարձակման մեջ մեղադրանքի հետ կապված։ Այս մասին Analitik․am-ը տեղեկանում է Independent.ie-ից։

31-ամյա մարզիկը պատասխանատվության կենթարկվի 2019 թվականի ապրիլին սրճարաններից մեկում գտնվող տարեց տղամարդու վրա հարձակման համար։ Մաքգրեգորին սպառնում է մինչև վեց ամիս ազատազրկում և տուգանք՝ մեկուկես հազար եվրոյի չափով։

Հիշեցնենք, որ օգոստոսին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Մաքգրեգորը հարձակվում սրճարանի այցելուներից մեկի վրա: Մարզիկը բարկացած է եղել այն բանից հետո, երբ տղամարդը հրաժարվել է խմել McGregor Proper Twelve տեսակի վիսկի:

Նույն շարքից