Հասարակություն 

Մահմեդական աշակերտը հրեական ծագում ունեցող համադասարանցուն ստիպել է ծնկի գալ և համբուրել իր ոտքերը

Ավստրալացի մահմեդական աշակերտը հրեական ծագում ունեցող համադասարանցուն ստիպել է ծնկի գալ և համբուրել իր ոտքերը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, եթե նա չանի դա։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Lenta-ից։

Դեպքը տեղի է ունեցել Մելբուրնի դպրոցներից մեկում։

Ինչպես հայտնի է դարձել, տղային բռնել են զբոսայգում և 9 հոգով ստիպել են կատարել նվաստացուցիչ պահանջը։ Միջադեպից առաջ և դրանից հետո շաբաթներ շարունակ տղային ծեծի են ենթարկել և նվաստացրել կրոնական հողի վրա։

Դպրոցի տնօրինությունից ասել են, որ տեղի ունեցածն ընդամենը սովորական դպրոցականների վեճ է:

Ծնողները դպրոցից վերցրել են երեխայի փաստաթղթերը։

Նման դեպքերը հետաքննող Հակազրպարտչական հանձնաժողովը հետաքրքրվել է միջադեպով: Մասնագետները խոստացել են իրականացնել բոլոր անհրաժեշտ ստուգումները:

Նույն շարքից