Հասարակություն 

Արջը վրեժ է լուծել սպանված ընկերոջ համար՝ սպանելով ռուսաստանցի նախկին պատգամավորին

Յակուտիայի պետական ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Կռիլովը մահացել է Օյմյակոնի շրջանում արջի հարձակման հետևանքով։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստիից, որն էլ հղում է անում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Վոդովոզովին։

Նրա խոսքերով, նախկին պատգամավորի մահվան մասին լուրը հաստատվել է։

Նշվում է, որ Կռիլովն ընկերների հետ որսի է գնացել, երբ ճանապարհին հայտնվել է արջը, որին վերջինս գնդակահարել է։ Երբ Կռիլովը մոտեցել է սպանված արջին նրա վրա հարձակվել է մեկ ուրիշ արջ, որը հավանաբար գտնվել է մոտակայքում։

Ինչպես նշել է Վոդովոզովը, նախկին պատգամավորի դին տեղափոխվել է Տոմտոր:

Նույն շարքից