Հայաստան 

Գործադիրը Վայոց ձորի մարզպետ կնշանակի Հարություն Սարգսյանին

analitik.am

Կառավարության հաստատման դեպքում վաղվա նիստին ՀՀ Վայոց ձորի մարզպետ կնշանակվի Հարություն Սարգսյանը, այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից:

Կառավարության կայքում որևէ հիշատակում չկա այն մասին, թե ով է Հարություն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հոկտեմբերի 23-ին իր դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և նույն օրը նշանակվել Լեհաստանում Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Նույն շարքից