Ռուսաստանցի ռեփեր Գուֆը ներողություն է խնդրել Քսենիա Սոբչակի հետ հարցազրույցի ժամանակ կովկասցի կանանց վիրավորելու համար: Համապատասխան տեսանյութը նա հրապարակել է Ինսթագրամի իր էջում:
Երաժիշտը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իր առաջին սիրելի կինը եղել է վրացուհի, հետո ինքն ամուսնացել է չեչեն կնոջ հետ, ում հետ ապրել է 10 տարի, իսկ հիմա կրկին հանդիպում է վրացուհու հետ: Խոսելով վերջիններիս մասին՝ Գուֆը կովկասցի կանանց անվանել էր «хачуха»:
Ներողության տեքստում Գուֆը հայտարարել է, որ վերնոշյալ բառը չկա իր բառապաշարում՝ նշելով, որ հարգում է բոլոր կովկասցիներին. «Ես ցանկանում եմ իմ բառերի համար ներողություն խնդրել բոլոր կովկասցիներից, մասնավորապես՝ չեչեններից»,-նշել է նա: