Հայաստան 

Քաղաքական իմաստով Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա կարող է ազդել բացառապես ՀՀԿ-ն. Ա. Աշոտյան

analitik.am

ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողներին ներկայացրեց կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկված հարցերը:

«Գործադիր մարմինը քննարկեց կուսակցության տարածքային կառույցների հետ կապված մի շարք խնդիրներ: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև հանրապետական ընտրություններ ժողովրդի ազատ կամքի արտահայտության իրավունքին: Քննարկվել է նաև քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ խնդիրներ, որոնք կապված են Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,-ասաց նա:

 

Նա նաև նշեց, որ Գործդիր մարմինը հավանության է արժանացրել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանին  Վայոց Ձորի մարզպետ նշանակելու որոշմանը: Քննարկվել են նաև Կառավարության ներսում որոշ կառուցվածքային փոփոխություններ, որի մասին տեղեկատվություն կհրապարակվի Կառավարության առաջիկա նիստին:

 

Անդրադառնալով Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի գործունեությանը՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ եռյակը Հայաստանի ներքաղաքական ներկապնակի մի մասն է ընդամենը:

Հարցին՝ արդյո՞ք անցնող աշունը թեժ էր, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Քաղաքական իմաստով Հայաստանի բնակլիմայական պայմանների վրա կարող է ազդեցություն ունենալ բացառապես «Հանրապետական» կուսակցությունը: Ես ասել եմ, որ թեժ աշունը քաղաքական կատեգորիա է, որն ունենալու համար պետք է ունենալ քաղաքական դաշտի վրա ազդեցություն»:

Նույն շարքից