Հասարակություն 

Կարծում եք, թե քրոջս վրա գործեր թխելով հասնելու եք նրան, որ ես քաղաքական իմ անելիքի հարցում տարուբերվե՞մ. Ֆարմանյան

analitik.am

Սամվել Ֆարմանյանն արձագանքել է իր գրառմանը ՀՔԾ պատասխանին.

«Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին: Հարցնում եմ` ի՞նչ կա, ի՞նչ առիթով է: Երկար-բարակ դատախազա-քննչական ակնարկներ ու սպառնալիքներ` նյութեր ենք նախապատրաստում, գործ կհարուցենք, ֆլան-ֆստան:

Ի պատասխան իրականության զգացումը կորցրածներին` վախկոտներին փնտրեք ձեր իսկ շրջապատում: Ինչ ուզում եք, ինչ գիտեք` արե՛ք. տեղս ասեմ` եկեք հենց հիմա ինձ կալանավորեք: Բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու: Անձամբ»:

Ավելի ուշ Ֆարմանյանը ևս մեկ գրառում է արել.

«Ծանոթացա ՀՔԾ-ի լավաշ-հայտարարությանը:

Դուք կարծում եք, թե քրոջս վրա գործեր թխելով ու կալանքով վախեցնելով (դուք ստեղ էլ չգրված օրենք եք խախտել) հասնելու եք նրան, որ ես քաղաքական իմ անելիքի հարցում տարուբերվե՞մ:

էսպես ասեմ, Ֆրեդը միևնույն է խոսելու է «հետևանքների», ոչ թե «արդյունքների» մասին: Գիտեմ` չհասկացաք: Բայց, ոչինչ, բնազդը կհուշի»:

Նույն շարքից