Հասարակություն 

Ի՞նչ տեղի կունենա, եթե ՍԴ-ն քննության (վարույթ) ընդունի Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ-ի դիմումը

Իրավաբան Արսեն Բաբայանն իր էջում գրում է.

«Իմ մասնագիտական համոզմամբ, եթե ԱԺ-ի կողմից ժամկետի խախտմաբ ներկայացված Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը ՍԴ-ն վարույթ ընդունի (հիմնական քննության վերցնի), և ոչ թե մերժի վարույթ ընդունել այդ դիմումը՝ դրա ներկայացման համար նախատեսված ժամկետը խախտված լինելու պատճառաբանությամբ, ապա մեծ վտանգի տակ կդրվի ՍԴ-ի ամբողջ գործունեությունը:

ՍԴ-ն դրանով կստեղծի այնպիսի հնարավորություն, ինչով ԱԺ-ն կկարողանա, օրինակ՝ այս նույն դիմումի (որոշման) մեջ փոխել դատավորի անուն ազգանունը, մեկ շնչով 6 դատավորի համար այդպիսի որոշումներ ընդունել, ՍԴ-ն էլ այդ 6 որոշումները կընդունի վարույթ և դրանով կկասեցնի ՍԴ-ի 6 դատավորների լիազորությունները ու այդպիսով կպարալիզացվի Սահմանադրական դատարանը:

Հիշեցնեմ, որ վարույթ ընդունելու պահից կասեցվում է դատավորի լիազորությունները մինչև քննության ավարտը, իսկ եթե 6 դատավորի լիազորությունները կասեցվեն, ապա այլևս երբեք ՍԴ-ն չի կարողանա քննություն իրականացնել:

Իրավագիտությանը հայտնի է, որ երբեք չի կարելի ընդունել այնպիսի որոշումներ կամ մեկնաբանություններ, որոնք կարող են ստեղծել ճգնաժամ:

Հետևաբար, ես գտնում եմ, որ ՍԴ-ն չպետք է վարույթ ընդունի ԱԺ դիմումը»:

Նույն շարքից