Ադրբեջանի ամենահայտնի օրենքով գող Նադիր Սալիֆովը, ով ավելի հայտնի է Գուլի անունով, Թուրքիայից տեղափոխվել է Քաթար: Այս մասին հայտնում է Ura.ru-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարբերականի զրուցակիցը նշել է, որ Գուլին հատուկ ծառայությունների օգնությամբ է կարողացել տեղափոխվել Քաթար, որտեղ գտնվում է վերջիններիս պաշտպանության ներքո: Անսպասելի տեղափոխությունը հնարավոր է կապ ունի այն հարցերի հետ, որոնք քրեական աշխարհի կողմից կուտակվել են Սալիֆովի մասով: Գողական աշխարհին մասնավորապես դուր չի գալիս այն, որ Գուլին իր կյանքն այսքան թափանցիկ է դարձրել սոցկայքերում:
Նշվում է, որ օրենքով գողերն արդեն մի քանի անգամ փորձել են հանդիպման հրավիրել Գուլիին, սակայն նա անընդհատ փոխում է հեռախոսահամարներն ու բնակության վայրը: