Հասարակություն Բարի օր 

Սա անընդունելի և շատ վտանգավոր գործելաոճ է. Անի Հովհաննիսյանը՝ Հայելի ակումբի հետ տեղի ունեցածի մասին

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայելի ակումբի նկատմամբ տեղի ունեցածը որակում եմ՝ որպես ԶԼՄ-ին լռեցնելու, ճնշելու անօրինական գործողություն: Եթե իշխանությունն այդ երիտասարդներին պատասխանատվության չենթարկի օրենքի ողջ խստությամբ, ապա դա կնշանակի, որ նրանք գործել են իշխանության թույլտվությամբ և գիտությամբ, ավելին՝ կատարել են իշխանության պատվերը:

Սա անընդունելի և շատ վտանգավոր գործելաոճ է: ԶԼՄ-ի ղեկավարի ընտանիքի անդամների, հարազատների հետ ունեցած հարցերի համար ԶԼՄ-ի հետ հաշվեհարադար տեսնելու գործելաոճը որևէ կապ չունի ժողովրդավարության, հայրենասիրության, իրավական պետության և առհասարակ բարոյականության հետ»:

Նույն շարքից