Տեսանյութեր Հասարակություն 

Կարծես կա ապացույց, որ «Հայելի» ակումբի վրա այսօրվա հարձակումն ուղիղ կապ ունի Հրայր Թովմասյանի հետ

Այսօր ժամեր առաջ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի վրա: Ակումբի տնօրեն Անժելա Թովմասյանը տեղի ունեցած համարում է հետապնդում իր ընտնաիքի և մամուլի նկատմամբ:

Հարձակման մասնակից երիտասարդներից մեկը հետաքրքիր հայտարարություն է արել, որը կարծես թե ապացուցում է, որ տեղի ունեցածն ուղիղ կապ ունի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, ով ինչպես հայտնի է, Անժելա Թովմասյանի հետ բարեկամական կապեր ունի (նրանք քույր ու եղբայր են):

Տեսանյութում երևացող երիտասարդը հայտարարում է, որ Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է. «Երկուսն էլ պետք է փասա փուսեք հավաքեն ու գնան Ադրբեջան իրենց պապայի մոտ»:

Երիտասարդի խոսքերով, Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանը, իրավունք չունի ընդհանրապես գործունեություն ծավալելու Հայաստանի Հանրապետությունում:

Նույն շարքից