Հայաստան 

Եվրասիայի տեղեկատվական անվտանգության խնդիրներն առաջինը քննարկվում են հայ երիտասարդների հետ

analitik.am

Եվրասիական տարածաշրջանի անվտանգության հարցերը, տեղեկատվական պատերազմների տեսությունը, «գունավոր հեղափոխությունները» որպես տեղեկատվական պատերազմների ձևաչափ. այս թեմաներն են քննարկվում Երեւանում «Եվրասիայի տեղեկատվական անվտանգության ապահովման արդիական խնդիրները» խորագրով սեմինար-դասախոսության ընթացքում: Քննարկմանը մասնակցում են Երևանի պետական համալսարանի հասարակագիտական ֆակուլտետների ուսանողները: Այն անցկացնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերլուծական խմբի ղեկավար, համալսարանական լիգայի գործադիր տնօրեն Իգոր Նիկոլայի Պանարինը:

Պանարինի խոսքով` նման միջոցառման համանմանը դեռ չի եղել Լիգայի անդամ երկրներում, առաջինը մեկնարկում է Երևանում: «Մենք մեր միջոցառումների շարքը սկսում ենք Երևանում: Կացկացնենք նաև մյուս երկրներում առաջիկայում: Հաջորդ շաբաթ պլանավորում ենք նման հանդիպում-քննարկում Աստանայում, հետո` Մինսկում»,-ասաց Իգոր Պանարինը:

Ինչպես տեղեկացրեց բանախոսը, սեմինար-դասախոսության ժամանակ անդրադարձ կկատարվի նաեւ այնպիսի թեմաների, ինչպիսիք են սոցիալական ցանցերում տեղեկատվական պատերազմներին: «Դասախոսությանը, որը կտևի մինչև 17:00-ն, ես հանդես կգամ, մի դեպքում` որպես ՀԱՊԿ ներկայացուցիչ, իսկ մյուս հատվածում` որպես տեսաբան»,-նշեց Պանարինը: Նա ներկայացրեց ՀԱՊԿ-ի ձևավորման պատմությունը, կազմակերպության նպատակները, իր առջև դրված խնդիրները, մարտահրավերներն ու դրանց լուծման շուրջ տարվող քայլերը:

2014 թվականի ապրիլի 22-ին Եկատիրինբուրգում 5-րդ երիտասարդական տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 25 բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնադրեցին ՀԱՊԿ համալսարանական լիգան:

Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական և այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածաշրջանային բազմակողմանի զարգացմանը:

Այդ նպատակլով Լիգայի շրջանակներում ծրագրվում է ձևավորել տարբեր խնդիրներով` տեղեկատվական, ֆինանսական, բնամթերքի, բնապահպանական, զբաղվող անվտանգության ինստիտուտներ, որոնք կհամակարգվեն Լիգայի անդամ համալսարանների կողմից:

Նույն շարքից