ՀՀ կառավարության կառուցվածքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց ստեղծել մեկ նախարարություն՝ միավորելով ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունները: Կառավարության նիստի մեկնարկին վարչապետը հայտարարեց, կստեղծվի նաև Միջազգային տնտեսական ինետեգրման և բարեփոխումների նախարարություն: Հարցերը գտնվում են կառավարության նիստի օրակարգում: Հարցերը կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը: