Հայաստան 

Վարչապետը մտահոգված է սեռով պայմանավորված աբորտների խնդրով

analitik.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում մտահոգություն հայտնեց Հայաստանում ծնունդների սեռային հարաբերակցության խնդրի վերաբերյալ: Նրա խոսքով՝ բնակչությանը վերաբերող մի շարք ցուցանիշներով Հայաստանը վերջին տեղերում է գտնվում, ուստի պետք է խնդրին լուծում տալ: «Որպես վարչապետ, երկու աղջիկների հպարտ հայր, մտահոգված եմ այն իրավիճակով, որ կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:


Կառավարության ղեկավարը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հանձնարարեց իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր մշակել և մինչև 2015 թվականի մարտը ներկայացնել կառավարության հաստատմանը:

Նույն շարքից