Հասարակություն Բարի օր 

Հայտնի է դարձել, թե ինչպես է Պուտինն անցկացրել հանգստյան օրերը՝ ծննդյան օրվանն ընդառաջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրերն անցկացրել է սիբիրյան տայգայում, որտեղ վայելել է աշնանային բնությունը, փոխանցել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։

«Նախագահը եղել է Սիբիրում՝ տայգայում: Նա վայելել է բնությունը, աշնանային տայգան»,-լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը և խոստացել, որ հետագայում Կրեմլը լուսանկարներ և տեսանյութեր կհրապարակի Ռուսաստանի առաջնորդի հանգստից։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Վլադիմիր Պուտինը դառնում է 67 տարեկան:

Նույն շարքից