Հասարակություն գլխավոր 

Մահացել է Սամվել Մնացյանը

29 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է հոկեյիստ Սամվել Մնացյանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից, որն էլ հղում է անում Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայից:

2018 թվականի օգոստոսին նրա մոտ հայտնաբերվել էր քաղցկեղ: Ավելի քան մեկ տարի Մնացյանը պայքարել է հիվանդության դեմ:

Իր կարիերայի ընթացքում Մնացյանը հասցրել է խաղալ «Ավանգարդ -2», «Արլան» (Ղազախստան), «Բարիս», «Նեֆտեհիմիկ», «Մոլոտ-Պրակամյե», «Նեֆթյանիկ» (Ալմետևսկ), «Ադմիրալ» և «Սիբիր» հոկեյի ակումբներում:

Նույն շարքից