Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Նոտո թերակղզուց դեպի հյուսիս՝ Ճապոնիայի ափերից մեկում, տեղի է ունեցել հյուսիսկորեական և ճապոնական նավերի բախում։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է NHK-ից:
Ըստ հեռուստաալիքի, բախման արդյունքում ԿԺԴՀ ձկնորսական նավը սկսել է խորտակվել, մոտ քսան մարդ հայտնվել է ծովում:
Դեպքի վայր է ժամանել Ճապոնիայի ծովափնյա պահակապարեկային նավը:
Մանրամասները պարզվում են: