Հայաստան 

Վայոց ձորը նոր մարզպետ ունի

analitik.am

ՀՀ կառավարության որոշմամբ` Հարություն Սարգսյանը նշանակվեց Վա­յոց ձո­րի մարզ­պետ:


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սարգսյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք: «Պարոն Սարգսյան, հուսով եմ, որ կառավարության ու հանրապետության նախագահի հույսերը կարդարացնեք»,- ասաց վարչապետը:


Հարություն Սարգյանը ներկայում զբաղեցնում է Վայքի քաղաքապետի պաշտոնը, նախկինում եղել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:


Վայոց ձորի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել հոկտեմբերի 23-ից, երբ Էդգար Ղազարյանն ազատվել էր ու նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան: 

Նույն շարքից