Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն «Խոսքի ազատություն» հեռուստաընկերության եթերում «Շտայնմայերի բանաձևի» պատճառով վիճաբանել է ազգայնական Անդրեյ Բիլեցկիի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։
Բիլեցկին հանդիմանել է նախկին առաջնորդին և ասել, որ բանաձևը կիրառելու մտադրության մասին արտահայտվել է հենց ինքը:
Նա նաև առիթը բաց չի թողել ասելու, որ լավ կլինի, եթե Ուկրաինան՝ որպես երկիր, հրաժեշտ տա Պորոշենկոյին:
«Ես քեզ արդեն հրաժեշտ եմ տվել: Երկրի համար խոսելու հիմք կամ լիազորություն չունես: Ես դա առանց քեզ էլ կպարզեմ»,-վրդովված ասել է նախկին նախագահը։